Reuters․ Գրեթե 1250 ամերիկյան տանկ և զրահամեքենա են ուղարկվում Եվրոպա

265

Մոտավորապես 1250 ամերիկյան տանկ և զրահամեքենա են հունվարի սկզբին հասել հոլանդական Ֆլիսսինգեն նավահանգիստ՝ Լեհաստան և Մերձբալթյան երկրներ ուղարկվելու համար, հաղորդել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Արևելյան Եվրոպա են ժամանում, հիմնականում, Abrams M1 տանկ և  Bradley հետևակի զրահամեքենա՝ Թեքսաս նահանգի Ֆորտ Հուդում տեղակայված դիվիզիայից։

Սա իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում ՆԱՏՕ-ի ռազմական խմբերի «պլանային ուժեղացման» շրջանակներում, որոնցից երեքը տեղակայված են Մերձբալթյան պետություններում, մեկական՝ Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Բերբոքի այցը Խարկով ընդամենը ցուցադրական գործողություն է
Հաջորդ հոդվածըՉավուշօղլու․ Թուրքիան չի պաշտպանի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին