Reuters․ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «ցնցվել» են ռուսական կերակրատեսակից

508

Արևմտյան պաշտոնյաներին և լրագրողներին զարմացրել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սպասարկող  ռեստորանի կերակրացանկը, որում  ընդգրկված է եղել նաև «Կարտոֆիլի աղցան ռուսական ձևով», հաղորդում է Reuters-ը։

Միջոցառման մասնակիցները նշել են, որ այդ կերակրատեսակն առաջարկվում է  ութ եվրոյով՝ մեկ բաժնի համար։ Աղցանի բաղադրատոմսում կա ոլոռ, կարտոֆիլ, գազար և մայոնեզ։

«Ռուսական աղցան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովո՞ւմ։ Ես մի քիչ զարմացած եմ նման ճաշատեսակի ընտրությունից»,- հայտարարել է լրագրող Ինյակի Լոպեսը։

Հոդվածի հեղինակները նշել են, որ «ռուսական աղցանը» տարակուսանք է առաջացրել, քանի որ գագաթնաժողովի մասնակիցները ծրագրել են պաշտոնապես Ռուսաստանն անվանել «սպառնալիք» Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Սակայն պարզվեց, որ կերակրատեսակում ածխաջրածինների բարձր պարունակությունը ավելի կարևոր է, քան նրա վիճելի անվանումը, և այն վաճառվեց մի երկու ժամում»,- ասվում է հրապարակման մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆառիշկին․ Անլեգալ հետախույզներն ազդել են պատմության ընթացքի վրա
Հաջորդ հոդվածըՋոնսոնը Պուտինին մեղադրել է «թունավոր մասկուլինության» մեջ