Սուդանի նախկին նախագահը բանտից տեղափոխվել է հոսպիտալ

1795

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրը, որը մինչև վերջերս Հարթումի Քոբար բանտում էր գտնվում, ուղղիչ հաստատությունից տեղափոխվել է հոսպիտալ՝ մինչ մայրաքաղաքում ծանր մարտեր սկսվելը։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով այն բուժհաստատության աղբյուրներին, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահը։

Նախկին նախագահի ճակատագրի վերաբերյալ հարցեր առաջացել են այն բանից հետո, երբ նրա վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կալանավորված էին նույն բանտում, հայտնվել էին ազատության մեջ։

Ալ Բաշիրը Սուդանը ղեկավարել է 1989-ից մինչև 2019 թ․ ապրիլ, երբ ռազմական հեղաշրջման հետևանքով հեռացվեց իշխանությունից։ Դրանից անմիջապես հետո նոր իշխանությունները հայտարարեցին, որ նախկին նախագահին չեն հանձնի Հաագայում Միջազգային քրեական դատարանին, այլ կդատեն իր հայրենիքում։ Սակայն մեկ տարի անց Հարթումը փոխեց դիրքորոշումը և հայտարարեց, որ լրիվ պատրաստ է համագործակցելու ՄՔԴ-ի հետ, որը 2009-2010 թթ․ ալ Բաշիրին կալանավորելու երկու օրդեր էր տվել՝ գենոցիդի, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։ Պետության նախկին ղեկավարը կասկածվում է նրանում, որ 2003-2008 թթ․ անձամբ է հրաման տվել ճնշելու անկարգությունները Դարֆուրում և ոչնչացնելու  ֆուր, մասալիտ և զագհավա ազգություններին պատկանող խաղաղ բնակչությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը․ Sputnik Armenia
Հաջորդ հոդվածըԹայվանը խոշորագույն զորավարժություններ կանցկացնի մայիսին և հուլիսին