Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ մտնելու մտադրություն ունեն

441

Ֆինլանդիան ՆԱՏՕ մտնելու իր մտադրության մասին կարող է հայտարարել արդեն հինգշաբթի, Շվեդիան, հավանաբար, շուտով կհետևի նրա օրինակին, այսօր գրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։

Ինչպես գործակալությանը տեղեկացրել են վեց պաշտոնական անձինք, ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները արագ թույլ կտան այդ երկրների անդամակցությունը։ Ենթադրվում է, որ այդ քայլը կդառնա տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու նախապայմանը՝ մեկ տարվա ընթացքում, վավերացմանը զուգընթաց։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը ՆԱՏՕ մտնելու հարցում վերջնականապես կկողմնորոշվի մայիսի 15-ին։ Կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ վարչապետ Մագդալենա Անդերսոնը, Ուկրաինայում իրադարձությունների լույսի ներքո հանդես են գալիս չմիավորվելու քաղաքականությունից հրաժարվելու և դաշինք մտնելու օգտին։

Ֆինլանդիայում խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հանդես է եկել դաշինքին միանալու օգտին։ Հելսինկիի դիմումի մասին հնարավոր որոշումը կկայացնեն նախագահն ու կառավարությունը միասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիան առաջարկել է բանակցություններ անցկացնել Բուդապեշտում
Հաջորդ հոդվածըWP․ ԱՄՆ-ը Կիևին տվյալներ չի հաղորդի