Reuters. Ամերիկյան դիվանագետները կարող են վերադառնալ Ուկրաինա

105

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել են Ուկրաինայում ամերիկյան  դիվանագիտական ներկայությունն աստիճանաբար վերականգնելու մասին, հղում անելով պետքարտուղարության ներկայացուցչին, հաղորդել է Reuters գործակալությունը։

Ըստ նրա տվյալների՝ հատուկ ճեպազրույցի ընթացքում պաշտոնյան պարզաբանել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դիվանագետները կվերսկսեն «մեկօրյա այցերը» Լեհաստանից Լվով։ Բացի այդ, Վաշինգտոնն ակտիվացնում է դիվանագիտական առաքելության վերադարձի ծրագրերը Կիև։

Ավելի վաղ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի հիմնական մասն աշխատում է Լեհաստանի տարածքից։ Դրանից առաջ ԱՄՆ-ը ժամանակավորապես դեպանատունը Կիևից տեղափոխել էր Լվով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըՌուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել զինել Ուկրաինան