‘Reuters-ը պարզաբանում է պահանջում բրիտանական հետախուզությունից’

918

Reuters լրատվական գործակալությունը մանրակրկիտ պարզաբանումներ է պահանջում բրիտանական հետախուզությունից՝ իր  էլեկտրոնային գրագրությունը «որսալու» վերաբերյալ: Այդ մասին ТАСС-ի թղթակցին տեղեկացրել է Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Հունվարի 19-ին The Guardian-ը հրապարակել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտած փաստաթղթերի վրա հիմնված նոր նյութեր, որոնցում խոսվում է 2008 թ. նոյեմբերին Կառավարական կապի կենտրոնի բրիտանական էլեկտրոնային հետախուզության գործակալների կողմից  արևմտյան առաջատար լրատվամիջոցների, այդ թվում՝ Reuters-ի, BBC-ի, The Guardian-ի, The Sun կայքի լրագրողների գործնական գրագրությունը «որսալու» մասին:

«Հուսով ենք, որ Կառավարական կապի կենտրոնը կբացատրի, թե մեր լրագրողների էլեկտրոնային գրագրության գաղտնազննումը որքանո՞վ էր անհրաժեշտ ազգային անվտանգությունը պաշտպանելու տեսակետից»,- նշել են Reuters-ում:

The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է լրատվության աղբյուրների պաշտպանության իրավունքից լրագրողներին զրկելու անթույլատրելիության մասին, ինչին, ըստ էության, ուզում է այժմ հասնել Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն:

Լրագրողները մտահոգություն են հայտնել խոսքի ազատությանը և անձնական կյանքի իրավունքին սպառնացող վտանգների կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Արտավազդ Եղիազարյան. «Քաղաքը լուսնի տակ» ‘
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը հարիր չեն հպարտ հայ ժողովրդին’