Վաշինգտոնը հեշտացնում է ուկրաինացիների մուտքը ԱՄՆ

449

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է այս շաբաթ սկսել մուտքի հեշտացումը Ուկրաինայի քաղաքացիների որոշ կատեգորիաների համար, երեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալների համաձայն՝ նախաձեռնության շրջանակներում ենթադրվում է արագացնել վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիների և ռեզիդենտների ազգականներին, ինչպես նաև մեծացնել «ժամանակավորապես պաշտպանված անձի» կարգավիճակ ստանալու համար տրված դիմումները մշակող անձնակազմի թիվը։ Ընդ որում, ԱՄՆ վարչակազմը հատուկ ուշադրություն է դարձնում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին և այլ առավել խոցելի խմբերին, նշել են լրատվական գործակալության զրուցակիցները։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 21-ը Ուկրաինայից հարևան պետություններ է մեկնել ավելի քան 3,5 մլն փախստական։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանի անունը հեռացվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից
Հաջորդ հոդվածըԱլեքսեյ Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման