RMC. «Լիոնը» շարունակում է պայքարել Բենզեմային վերադարձնելու վրա

410

Ֆրանսիական «Լիոնը» շարունակում է քրտնաջան աշխատել՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային վերադարձնելու իրենց թիմ, սակայն գործարքը շատ բարդ է։ Այս մասին հայտնում է RMC-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Լիոնի» ղեկավարությունը տրանսֆերն իրականացնելու համար հույսը դնում է Eagle խմբի, որին պատկանում է ֆրանսիական ակումբը, և Սաուդյան Արաբիայի միջև լավ հարաբերությունների վրա։ Այնուամենայնիվ, «Լիոնը» չի կարող հավասարվել «Ալ Իթիհադին» 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի աշխատավարձի առումով։

Բենզեման ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար կարիերան ավարտել «Լիոնում»։

Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Նախորդ հոդվածը«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄխիթարյանն ու Մարտինեսը ստացել են ամենաբարձր գնահատականները