‘
ՊՍԺ-ն թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել:
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը մտադիր է երկարաձգել 31-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2020 թվականին:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը ֆրանսիական գրանդի կազմում 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
‘