‘Rolling Stines-ը ստեղծման 50 ամյակի կապակցությամբ համերգներ կտա ‘

754

Այս տարի լրանում է The Rolling Stones բրիտանական լեգենդար ռոք-խմբի ստեղծման 50-րդ տարեդարձը: Հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում խմբի անդամները պատրաստվում են հանդես գալ համերգային շրջագայությամբ:

Վերամիավորված խմբի առաջին համերգը կայացել է կիրակի երեկոյան, Լոնդոնում: Ծրագրված հինգ համերգներից  2-ը նախատեսված են լոնդոնյան հանդիսատեսի համար, իսկ մյուս  3-ը տեղի կունենան ԱՄՆ-ում:

Ռուսական Вести ФМ-ի փոխանցմամբ՝ խումբը կներկայանա իր ոսկե կազմով՝  ի դեմս Միք Ջագերի, Թոնի Վուդսի, Քիտ Ռիչարդսի և Չարլի Ուոթսի:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Շիաներն ինքնախարազանվում են ի փառս իմամ Հուսեյնի ‘