Rolling Stone. Թրամփը վախենում է գաղտնալսումներից

292

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին սկսել է անհանգստանալ, որ իրեն և իր շրջապատի մարդկանց կարող են գաղտնալսել, իսկ Ֆլորիդայում նրա կալվածքի խուզարկությունից հետո նախկին նախագահի կողմնակիցները նրան խորհուրդ են տալիս որոշ մարդկանց չվստահել։

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է ամերիկյան Rolling Stone ամսագիրը՝ հղում անեով աղբյուրների։

Պարբերականի տվյալներով՝ մերձավոր զինակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփն անհանգստացել է, թե արդյո՞ք դաշնային իշխանությունները կամ, ինչպես նա է ասել՝ «Բայդենը», չեն հետևում իր հաղորդագրություններին։

«Ինձ և մյուսներին նա հարցնում էր․ «Մեր հեռախոսները գաղտնալսվո՞ւմ են, ի՞նչ եք կարծում»։ Հաշվի առնելով այն մեծածավալ հետաքննությունները, որ տարվում են նախագահի նկատմամբ, ես չեմ կարծում, որ նա ենթադրում է, թե դա հնարավոր չէ»,- ամսագրին պատմել է Թրամփին մոտ կանգնած աղբյուրը։

Համենայն դեպս՝ ամերիկյան նախկին նախագահն առնվազն երկու անգամ բարձրաձայն հարց է տվել, թե իր զինակիցներն արդյո՞ք հանդիպման չեն գալիս «գաղտնալսմամբ»,– նշում է ամսագիրը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլը
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ը ահաբեկչի ոչնչացման ապացույցներ չի ներկայացրել