‘RT. Մեկ օր՝ «ամենաաղքատ նախագահի»՝ Ուրուգվայի ղեկավարի հետ’

1186

Ռուսաստանի տեղեկատվական RT իսպանալեզու հեռուստակայանի «Մեկ օր՝ … հետ» հաղորդաշարի երրորդ հաղորդման հերոսը լինելու է Ուրուգվայի նախագահը՝ «պետության ամենաաղքատ ղեկավար» Խոսե Մուխիկան, հաղորդել է հեռուստաալիքի մամլո ծառայությունը:

«Մեկ օր … հետ» (Un dia con…)  հաղորդաշարում հայտնի փաստաբան, գրող և լրագորղ Եվա Գոլինջերը «հանդիպում է մեր ժամանակի անվանի մարդկանց՝ լատինաամերիկյան երկրների նախագահների հետ»:

Ուրուգվայի նախագահին հայրենակիցներն անվանում են «ամենաաղքատ նախագահը», քանի որ Մուխիկան իր նախագահական աշխատավարձը գրեթե ամբողջությամբ նվիրաբերում է բարեգործության: Նա իր տիկնոջ հետ միասին ապրում է Մոնտեվիդեոյի գյուղական ֆերմայում: «Հաղորդման հանդիսատեսներն առաջին անգամ ներկա կլինեն Ուրուգվայի նախարարների խորհրդի նիստին, կայցելեն նախագահի աշխատասենյակ ու նաև կիմանան, թե ինչու նախագահը կայքէջ չունի և երբեք էլ չի ունենա Twitter-ում»,- ասված է RT-ի հաղորդագրության մեջ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խերարդո Մարտինոն կգլխավորի Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա .«Ինչո՞ւ ինձ չնշանակեցին Արգենտինայի հավաքականի մարզիչ, եթե Դունգան գլխավորում է Բրազիլիայի հավաքականը» ‘