‘Russia Today-ի լրագրողը երկրորդ անգամ է անհետացել Ուկրաինայում’

684

Russia Today հեռուստատեսությունը կորցրել է կապը իր արտահաստիքային թղթակից Գրեհեմ Ֆիլիպսի հետ, որն աշխատում էր Ուկրաինայի արևելքում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ИТАР-ТАСС-ին հաղորդել են հեռուստատեսության մամլո ծառայությունից:

«Երեկ՝ հուլիսի 22-ին, նա մեզ նախազգուշացրեց, որ պատրաստվում է գնալ Դոնեցկի օդանավակայան, որտեղ հրաձգություն է տեղի ունենում: Մենք հորդորեցինք դա չանել, քանի որ վտանգավոր է: Սակայն դատելով սոցցանցերում հայտնված հաղորդագրություններից՝ նա, այնուամենայնիվ, մի խումբ լրագրողների հետ գնացել է այնտեղ»,- հաղորդել է RT-ի ներկայացուցիչը:

Վերջին անգամ Ֆիլիպսը կապի մեջ է մտել չորեքշաբթի գիշերը:

Մայիսի վերջին RT հեռուստաալիքը հաղորդել էր, որ Ֆիլիպսի հետ կապն ընդհատվել է: Հետագայում պարզվել էր, որ բրիտանացուն Մարիուպոլում ձերբակալել են ուկրաիանական իշխանությունները: Դրանից հետո նրան տեղափոխել էին Կիև՝ հարցաքննության: Ձերբակալությունից մեկ օր անց լրագրողին ազատ էին արձակել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն համաձայնության է եկել «Վալենսիա»-ի հետ՝ Ժերեմի Մատյեի տեղափոխման շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայել. Ավիաընկերությունները «նվեր են մատուցում ահաբեկիչներին»’