Saint Louis Rapid & Blitz․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է

404

Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Saint Louis Rapid & Blitz արագ եւ կայծակնային խաղի մրցաշարը։

Ֆիրուջան 36 հնարավորից վաստակեց 26 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը՝ երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Հիկարու Նակամուրային գերազանցելով 5 միավոր։

3-4-րդ տեղերը 19-ական միավորով կիսեցին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 17 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն էր։

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է Զապորոժյան ԱԷԿ
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ․ Կիևը փորձել է խափանել ՄԱԳԱՏԷ-ի այցը ԶԱԷԿ