‘Samsung-ը ներկայացրել է ճկուն էկրանով հեռախոսի օրինակը’

865

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկաներից Samsung ընկերությունը Լաս Վեգասում կայացած Consumer Electronics Show (CES)  ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է երկար սպասված ճկուն էկրանով հեռախոսի նախնական օրինակը, հայտնում է The Telegraph-ը։

Նորույթը կոչվում է Youm և գործում է Windows Phone 8 օպերացիոն համակարգի հիման վրա։ Ցուցահանդեսի ընթացքում Youm-ը ճկվել և ձգվել է տարբեր ուղղություներով, սակայն դրանից հեռախոսի գույնի որակը չի վատացել։

Հարավկորեական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ միջոցառման շրջանակում ներկայացված սմարթֆոնը նախնական օրինակն է և դեռևս վաճառքի չի հանվի։ Նրանք նաև հատուկ ընդգծել են, որ այս հեռախոսն անհանգստանալու լուրջ տեղիք կտա մյուս մրցակից ընկերություններին։

Ներկայացուցիչները նաև նշել են, որ Samsung-ը կորցրել է վստահությունը Google-ի առաջարկած Android օպերացիոն համակարգի նկատմամբ և ճկուն սմարթֆոնի ստեղծման հարցում նախապատվությունը տվել Windows Phone 8-ին։

Tert.am-ի փոխանցմամբ, ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ ճկուն էկրանով հեռախոսները, ի տարբերություն ապակե էկրանով հեռախոսների, ավելի հուսալի են, քանի որ դրանք հարվածից ոչ թե կոտրվում են, այլ կլանում դրա  ուժը։

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ էր Գվարդիոլան ժամանել Ցյուրիխ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին’