‘«Samsung»-ը ներկայացրեց նոր Galaxy S5 սմարթֆոնները’

880

«Mobile World Congress» կոնֆերանսի ժամանակ «Samsung» ընկերությունը ներկայացրեց նոր Galaxy S5 սմարթֆոնները, որոնք պատված են ջրադիմացկուն շերտով:

«Galaxy S5-ը կարող է 10 ժամ անընդմեջ աշխատել վեբ-սերֆինգ եւ 12 ժամ՝ վիդեոդիտման ռեժիմներով»,- հայտնում է ընկերության փոխնախագահ Ժան Դանիել Էյմը:

Հեռախոսն ունի երկու տեսախցիկ եւ ընդունակ է «ֆոկուսը բռնել» 0.3 վայրկյանում: Սարքը հնարավորություն ունի նաեւ ճանաչելու մատնահետքերը, որը թույլ է տալիս պահպանելու սմարթֆոնում գտնվող ֆայլերը:

Galaxy S5-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 11-ից՝ աշխարհի ավելի քան 100 երկրներում: 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Հայաստանը հրաժարվում է «ջրադոլարներից»’
Հաջորդ հոդվածը‘Իսակովի պողոտայում բախվել են չորս մեքենաներ’