‘Samsung. մի′ քննարկեք անձնական գործերը հեռուստացույցի առջև’

1682

Նախազգուշացումը նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են հրամաններ տալ Samsung Smart TV-ին, բայց ոչ թե հեռակառավարման վահանակի միջոցով, այլ՝ ձայնով:
Smart TV-ն «լսում է» այն, ինչ մարդիկ խոսում են նրա շուրջը, և երբեմն, փոխանցում է այդ տվյալները հենց Samsung ընկերությանը, կամ՝ երրորդ կողմին:
Լուրը, թե Samsung Smart TV-ն «գաղտնալսում է» իր տերերին տարածել է Daily Beast առցանց-ամսագիրը: Այն բանից հետո, երբ իրենց տերերին գաղտնալսող հեռուստացույցերի մասին լուրը տարածվեց ինտերենտում, Samsung-ը հրապարակեց հայտարարություն, որտեղ բացատրվում է՝ ինչպես է աշխատում ձայնային կառավարումը:
Ընկերությունը շեշտում է, որ այդ գործառույթը միացված կարող է լինել միայն հեռակառավարման վահանակի միջոցով:
Samsung-ը հավելում է, որ «չափազանց լուրջ» է վերաբերվում անձնական կյանքի իրավունքների պաշտպանության հարցին:
Հայտարարության մեջ ասվում է, որ «եթե հաճախորդը համաձայն է և ցանականում է ակտիվացնել ձայանային հրամանների գործառույթը, ապա իր կողմից արտաբերված խոսքերը փոխանցվում են երրորդ կողմին հաճախորդի պահանջած հրահանգի որոնման ժամանակ»:
Ընկերությունը ընդգծում է, որ չի պահպանում  և չի վաճառում խոսակցական տեղեկատվությունը:

Նախորդ հոդվածը‘Laureus. Ովքե՞ր են հավակնում լավագույնի մարզիկի կոչմանը’
Հաջորդ հոդվածը‘Եվրախումբը մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը ‘