‘Save the Children կազմակերպությունը հերքել է, թե Ռոնալդուից 7 մլն նվիրատվություն է ստացել’

723

Կազմակերպությունը հայտարարել է, թե Քրիստիանո Ռոնալդուն նվիրատվություն չի կատարել, սակայն ֆեյսբուքում երկրաշարժից տուժածներին օգնելու նրա կոչն արժանի է հարգանքի:

«Save the Children համաշխարհային կազմակերպության դեսպան Քրիստիանո Ռոնալդուն օգտվել է իր ձայնից  համաշխարհային ճանաչումից, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի ողջ աշխարհում երեխաների տառապանքների վրա, այդ թվում նաեւ նրանց վրա, ովքեր տուժել են Նեպալի երկրաշարժից: Այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու Ռոնալդուի վերջին մեկնաբանությունը սուտ է: Երկրորդ երկրաշարժն էլ ավելի մեծ ավերածություններ կատարեց, եւ մեր կազմակերպությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ռոնալդուին ու այլ ազդեցիկ մարդկանց՝ սատարելու եւ տեղեկությունը տարածելու համար»:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. ««Բարսային» հաղթելու մեր շանսերն այդքան էլ շատ չեն, սակայն մենք ցանկանում ենք այդ հանդիպումը»’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինին կմնա «Մանչեսթեր Սիթիում»’