Sharjah Masters. Հայ շախմատիստները չեն կարողանա պայքարել մրցանակային տեղերի համար

701

ԱՄԷ-ում ընթացող 4th Sharjah Masters միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Արամ Հակոբյանը պարտվեց: Մեր շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Տիգրան Հարությունյանը:

7 տուրից հետո Տիգրան Հարությունյանն ունի 4, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը՝ 3,5-ական միավոր: Հարությունյանը մրցաշարային աղյուսակում 23-րդն է, Արամ Հակոբյանը՝ 30-րդը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 34-րդը:  Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 5,5 միավորով երկուսն են՝ Նարայանան և Էլյանովը: Մեր շախմատիստները գործնականում զրկվել են մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

4th Sharjah Masters-ին մասնակցում է 60 շախմատիստ, մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածըԼևոն Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին
Հաջորդ հոդվածըՀրաժեշտ «Երկաթե տիկնոջը»․ Անգելա Մերկելը հեռանում է