Sharjah Masters. Սեւյանն ու Մարտիրոսյանն առաջատարների թվում են

155

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվող Sharjah Masters 6-րդ միջազգային մրցաշարի 7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու ամերիկահայ Սամուել Սեւյանը վաստակել են 5-ական միավոր եւ բաժանում են առաջինից 6-րդ տեղերը հնդիկ Գուկեշի, իրանցի Տաբատաբաեի, ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գրիգորի Օպարինի հետ։

Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը 4-ական միավորով բաժանում են 16-35-րդ տեղերը։ Սամվել Տեր-Սահակյանը 3 միավորով բաժանում է 49-62-րդ տեղերը։

Մրցաշարում կանցկացվի 9 տուր։ 

Նախորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz Poland․ Արոնյանն արագ խաղի մրցաշարում երկրորդն է
Հաջորդ հոդվածըԲայդենը Կոնգրեսից 108 մլն դոլար է խնդրել