‘Shell-ն ու Goldman Sachs բանկը «ամոթալի» մրցանակներ են ստացել Դավոսում’

857

Շվեյցարական Դավոսում «ամոթալի» Public Eye Awards-2013 մրցանակները բաժին են ընկել նավթարդյունահանող Shell ընկերությանը եւ Goldman Sachs բանկին, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Գրինփիսի շվեյցարական մասնաճյուղի տարածած հաղորդագրությունը: Shell-ն արժանացել է «ժողովրդական հակակրանքի» մրցանակին՝ նավթային ընկերությունը ամենաշատ ձայներն է հավաքել Public Eye Awards-ի կայքում: Գրինփիսի հաղորդագրության մեջ նշվում է, որ Shell-ը միշտ մասնակցում է շրջակա միջավայրի աղտոտմանը նպաստող նախագծերի: Մասնավորապես, բնապահպաններն ընկերությանը կշտամբում են Արկտիկայում հումք արդյունահանելու ծրագրերի համար: Գրինփիսը նկատում է, որ Արկտիկայում հանքերի արդյունահանումը հնարավոր է դարձել կլիմայական փոփոխությունների արդյունքում, ինչին նպաստել է նաեւ Shell-ի գործունեությունը:

 Goldman Sachs-ը մրցանակի է արժանացել ժյուրիի անունից: Բանկն այս մրցանակը «վաստակել է» տարատեսակ ճգնաժամերն օգտագործելով մի քանի հարուստ բաժնետերերի համար շահույթ ապահովելու իր ձգտմամբ: Public Eye Award-ի կազմակերպիչները Goldman Sachs-ին մեղադրում են հունական արժեթղթերի առքուվաճառքի մեջ, ինչը նպաստել է այդ երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը: 

Լուսանկարը՝ AFP-ի

Նախորդ հոդվածը‘Ուեսլի Սնեյդեր. Թուրքիայում ինձ զգում եմ, ինչպես տանը’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլե. Եվրամիությունը կշարունակի իր փորձով և հնարավորություններով նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը’