Siemens-ը հեռանում է Ռուսաստանից

712

Գերմանական և համաշխարհային արդյունաբերական հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից իսպառ հեռանալու մասին։

Հինգշաբթի կոնցեռնը ռուսաստանյան մամուլին հայտարարություն է ուղարկել, որում հայտարարել է «բոլոր արդյունաբերական գործողությունները դադարեցնելու ընթացակարգ սկսելու» մասին։

«Մենք միանում ենք միջազգային հանրությանը Ուկրաինայում պատերազմը դատապարտելու հարցում։ Siemens-ը Ռուսաստանից հեռանում է Ուկրաինայում պատերազմի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կոնցեռնը հիշեցնում է, որ պատերազմն սկսվելուց հետո հայտարարել է Ռուսաստանում  նոր նախագծերը և ներդրումները դադարեցնելու մասին։ Դրանից հետո Siemens-ը գնահատում էր իրադրությունը և մտածում, թե ինչպես չվնասի Ռուսաստանում իր երեք հազար աշխատակիցներին։

Siemens-ի ռուսաստանյան ձեռնարկությունների աշխատակիցները կազմում են նրա աշխատակիցների ընդհանուր թվի մեկ տոկոսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ «Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ում լիներ, պատերազմ չէր լինի»
Հաջորդ հոդվածըՇոլց․ Ուկրաինան պատերազմի հետևանքները կզգա հարյուր տարի