Sinquefield Cup․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է

157

Ֆրանսիան ներկայացնող 19-ամյա իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup մրցաշարը՝ Grand Chess Tour-ի վերջին փուլը։

Վերջին տուրում Ֆիրուջան ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ 8 հնարավորից 5 միավորով գրավեց առաջին տեղը։ Նույնքան միավորով երկրորդն է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ամերիկացի Հանս Նիմանի հետ։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ եւ 3,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը։

Ֆիրուջան նվաճեց նաեւ Grand Chess Tour-ի հաղթողի կոչումն ու 100 հազար դոլար։

Նախորդ հոդվածըԱմենաշատը կտուժի Եվրամիությունը
Հաջորդ հոդվածըԿրակոցներից տուժել է վեց մարդ