‘Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային’

1550

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնայնը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Նախորդ երեք տուրերում էլ բոոր պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։

Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով առաջատարներն են։ Լեւոն Արոնյանն ունի 1,5 միավոր։

Այսօր անցկացվելիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ծովակալ․ ԱՄՆ ՌԾՈՒ-ն պատրաստ է գործելու Վենեսուելայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալի» տնօրեն. «Արսենալը» մտածված տրանսֆերային քաղաքականություն է վարում’