Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի

164

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup ամենամյա մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուելսի Սոյի հետ եւ 2 միավորով 8-րդ տեղում է։

Միանձնյա առաջատարն ամերիկացի Հանս Նիմանն է, որը ոչ ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ վաստակել է 3,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ միանձնյա երկրորդ տեղում ընթացող Ուեսլի Սոն։

Ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան այս տուրում ազատ էր, քանի որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տուրում Հանս Նիմանին պարտվելուց հետո հրաժարվել է հետագա մասնակցությունից։

Sinquefield Cup, 5-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) — Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) — Հանս Նիման (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) — Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Մրցաշարային դրություն․ Նիման՝ 3,5 միավոր, Սո` 3, Նեպոմնյաշչի, Մամեդյարով, Կարուանա, Դոմինգես` 2,5-ական, Արոնյան, Ֆիրուջա, Վաշիե-Լագրավ՝ 2-ական միավոր, Կարլսեն՝ 0։

Նախորդ հոդվածըՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ռեժիսոր Վիտալի Մանսկու նկատմամբ
Հաջորդ հոդվածըՊուտինը շնորհավորել է Չեչնիայի հարյուրամյակի կապակցությամբ