Sinquefield Cup. Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը պարտվեցին

345

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի երրորդ տուրում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2861), որը սպիտակ ֆիգուրներով մրցեց մասնակիցներից ամենացածր վարկանիշն ունեցող Հանս Նիմանի (ԱՄՆ, 2688) հետ եւ 57-րդ քայլին ընդունեց պարտությունը։ Նիմանը 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Պարտություն կրեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը։ Նրա մրցակից Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան էր։

Sinquefield Cup-ում կանցկացվի 9 տուր։

Sinquefield Cup, երրորդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Հանս Նիման (ԱՄՆ)՝ 0:1

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) — Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0

Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) — Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) — Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5:0,5

Մրցաշարային դրություն․ Նիման՝ 2,5 միավոր, Սո` 2, Կարլսեն, Նեպոմնյաշչի, Վաշիե-Լագրավ, Դոմինգես, Ֆիրուջա` 1,5-ական, Արոնյան, Կարուանա, Մամեդյարով՝ 1-ական միավոր։

Նախորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Կադիրովի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Գերմանիան հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին