‘
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Skysports.com-ը գրում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «կարմիր սատանաները» կձևակերպեն 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարքը կազմելու է 45 միլիոն եվրո:
Սերբի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև«Յուվենտուսը», որը սակայն հրաժարվեց նման գումար վճարել տեղափոխության համար, ինչպես նաև առաջարկել կիսապաշպանի պահանջած երկարաժամկետ պայմանագիրը:
‘