‘Sky Sports. Որտե՞ղ կդիրքավորվի Մխիթարյանը Մոուրինյուի «Մանչեսթեր Յունայթեդում»’

2444

Հեղինակավոր Sky Sports պարբերականը փորձել է վերլուծել, թե խաղային որ դիրքում կհայտնվի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր ստորագրելուն այն բանից հետո, երբ թիմերը համաձայնության են եկել 26,3 միլիոն ֆունտի դիմաց տրանսֆերի շուրջ` ըստ Sky-ի աղբյուրների:

Մխիթարյանը «Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանները և հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի:

Բայց ինչպե՞ս է դիրքավորվելու 27-ամյա հայ կիսապաշտպանը «Օլդ Թրաֆորդում»:

Խաղաոճը

Կրեատիվ հարձակվողական ոճի կիսապաշտպան

Մխիթարյանը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում 11 գոլ և 15 գոլային փոխանցում է կատարել 31 խաղերում` ճանաչվելով լավագույն ֆուտբոլիստը` ֆուտբոլիստների վարկածով:

Նա ավելին է քան դասական 10 համար: Հայը նաև արագություն ունի, ինչպես նաև հանգստություն և սառնասրտություն` խաղալու խորքից` որպես կենտրոնական կիսապաշտպան: Նա կարող է խաղալ նաև եզրերում:

Ինչպե՞ս կդիրքավորվի

Այդ ադապտացումը բարձր կգնահատվի Ժոզե Մոուրինյուի կողմից, որը վերջին տարիներին  նախընտրում է 4-2-3-1 դասավորությունը և հակված է հարձակվողական եռյակ տեղակայել հիմնական կենտրոնական հարձակվողի թիկունքում, ովքեր կարող են շրջել խաղի ելքը:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրներից մեկը (մի շարք այլ խնդիրների թվում), նրանց խաղային համակարգն էր, որը խաղի ընթացքում հաճած չափազանց կոպիտ էր թվում: Եվ Մխիթարյանի կարգի խաղացողը անշուշտ կարող է գտնել դրա լուծումը:

Դեռ «Ինտերի» ժամանակներից Մոուրինյուն հաճախ է օգտագործում 10 համարով խաղալու ֆորմատը:

Խուան Մատան կարող է կորցնել իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդում», Ուեյն Ռունին հիմա կարծես ավելի խորքից է գործում` հենակետային կիսապաշտպանի դիրքում, որտեղ անցկացրեց նախորդ մրցաշրջանի վերջին հատվածը և այդ դիրքում լավ հանդես եկավ Անգլիայի հավաքականում: Այս ամենը թույլ են տալիս ենթադրելու, որ Մխիթարյանը կտեղավորվի 10 համարի դիրքում:

Ի՞նչ են խոսում նրա մասին

Յուրգեն Կլոպ. «Իմ կարծիքով կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա տիրապետում է արագության ու տեխնիկայի անհավանական համադրության: Շատ, շատ քչերը կան, որոնց մասին կարող ես սա ասել»:

Թոմաս Տուխել. «Մենք ուզում ենք ցանկացած գնով պահել նրան: Միկին իսկական չեմպիոն է ու մենք չենք ուզում բաց թողնել նրան»:

Ռոբերտո Կառլոս. «Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է»:

Յուրի Ջորկաեֆ. «Մխիթարյանը սքանչելի է, և ես կարծում եմ, որ նա Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»: 

Նախորդ հոդվածը‘Հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորր է’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստան. Ո՞վ է մեղավոր եվրասկեպտիկների հաղթանակի համար’