‘«Sky Sports». «Ռեալը» տրանսֆերի կհանի Ռոնալդուին’

1044

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից, հաղորդում է հայտնի իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն «Sky Sports»-ի էջերում։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 60 միլիոն եվրոյով վաճառելու Պորտուգալիայի հավաքականի ավագին։ Ֆուտբոլիստի գործակալներն այս պահին բանակցում են իսպանական ակումբի ղեկավարության հետ լավագույն լուծումը գտնելու համար։ Ինքը Ռոնալդուն ակնկալում է այն ակումբում, որն իրեն ձեռք կբերի, ստանալ 20-25 միլիոն եվրո աշխատավարձ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «ՊՍԺ»-ն։ Ֆուտբոլիստն իր հերթին մի քանի անգամ ոչ միանշանակ արտահայտություններ է արել իր ապագայի մասին:

Նախորդ հոդվածը‘Լեսթերում Ռանյերիի և ֆուտբոլիստների պատվին փողոցներ կանվանակոչեն’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տնօրեն. մրցավարը վնասեց երկու թիմերին էլ’