‘
Լոնդոնի «Տոտենհեմ»-ը չի պատրաստվում հրաժարվել իր առաջատար ռմբարկու Հարի Քեյնի ծառայություններից: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով, «խթաններ»-ը կմերժեն «Ռեալ»-ի ռեկորդային առաջարկը: Մադրիդյան գրանդը պատրաստ է Քեյնի տրանսֆերի դիմաց 226 միլիոն եվրո վճարել «Տոտենհեմ»-ին:
Ավելի վաղ լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լեվին հայտարարել էր, որ ակումբը չի պատրաստվում վաճառել իր առաջատար խաղացողների տրանսֆերները:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Քեյնը «Տոտենհեմ»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման և խփել նույնքան գոլ:
‘