‘Sky Sports. Ամռանը Պոգբան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից’

1718

«Մանչեսթեր Յունայեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան գալիք ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի ծառայույուններն առաջարկել է Մադրիդի «Ռեալ»-ին, ՊՍԺ-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին և «Յուվենթուս»-ին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոգբան լարված հարաբերությունների մեջ էր «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, սակայն վերջին շրջանում բավականին հաճախ հայտնվում է թիմի մեկնարկային կազմում:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Անհրաժեշտ պարզաբանում’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ‘