‘Sky Sports Top-100. Մխիթարյանը 17-րդն է’

1776

Բրիտանական Sky Sports-ը ներկայացրել է 2015-ի լավագույն 100 խաղացողների ցուցակը (որը հիմնված է մրցաշրջանի ընթացքում Whoscored.com-ի տված գնահատականների վրա), որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա հայտնվել է 17-րդ տեղում:

— Ըստ Յուրգեն Կլոպի` աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է, բայց հայ ֆուտբոլիստն իրեն ավելի լավ սկսեց դրսևորել, երբ թիմում հայտնվեց Թոմաս Տուխելը: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը հայտնվել է Whoscored-ի` ձմեռային դադարից առաջ կազմած խորհրդանշական հավաքականում` ստանալով 7.9  ցուցանիշը,- ասված է Sky Sports-ի նյութում:

Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրել է Լիոնել Մեսսին, իսկ Մխիթարյանն իրենից հետ է թողել Ռոբերտ Լևանդովսկուն, Տիագու Սիլվային, Մարսելոյին, Պոգբային, Հյումելսին և այլոց:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը` Goal.com-ի խորհրդանշական հավաքականում ‘
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Մանչեսթեր Սիթին» ճգնաժամի մեջ չէ’