‘
Sony ընկերությունը հայտարարել է Նյու Յորքում գտնվող իր գրասենյակային շենքը վաճառելու մտադրության մասին: Մեդիսոն ավենյուի վրա գտնվող կենտրոնակայանը 1,1 մլրդ դոլարով կվաճառվի The Chetrit Group-ին, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունը շենքը ձեռք է բերել 2002-ին, դրա վերանորոգման համար սկզբանական ներդրումները կազմել են 220 մլն դոլար:
Sony-ի ղեկավարությունն ակնկալում է, որ գործարքից մաքուր շահույթը կկազմի շուրջ 770 մլն դոլար:
‘