‘Sony Pictures-ը փոփոխություններ է կատարել «Հարցազրույց» սկանդալային ֆիլմում’

1242

Ամերիկյան Sony Pictures Entertainment  ընկերությունը ստիպված է եղել փոփոխություններ կատարել «Հարցազրույց» ֆիլմում, որը մեծ սկանդալի առիթ էր տվել դեռ մինչև պրեմիերան, որն ԱՄՆ-ում նախատեսված է դեկտեմբերի 25-ին:

Երգիծական մարտաֆիլմի շուրջ սկանդալը ծագեց նրա բովանդակությունը հրապարակելուց հետո ԿԺԴՀ-ի կոշտ արձագանքով: Կինոնկարի սյուժեի համաձայն՝ երկու լարագրողներ (որոնց դերերը կատարում են դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենը) մեկնում են Փհենյան՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինից հարցազրույց վերցնելու: Մեկնումից անմիջապես առաջ լրագրողներին հավաքագրում է ԿՀՎ-ն, որը նրանց առանցքային դեր է հատկացնում հյուսիսկորեական առաջնորդի դեմ կազմակերպվող մահափորձում:

ԿԺԴՀ-ում դա անվանեցին «երկրի բարձրագույն ղեկավարությանը հասցված վիրավորանք» և «ռազմական ակցիա» ու խոստացան «ամենավճռական հակաքայլերը ձեռնարկել» այն դեպքում, եթե ամերիկյան իշխանությունները թույլ տան ցուցադրել այդ ֆիլմը:

 Ըստ երևույթին՝ Փհենյանի սպառնալիքներն ամենայն լրջությամբ են ընդունվել, ինչի մասին վկայում է ընկերության ղեկավարության գրագրությունը: Մասնավորապես՝ Sony ճապոնական ընկերության տնօրեն Կաձուո Հիրաին պահանջել է փոխել ֆիլմի վերջին մասում Կիմ Չեն Ինի մահվան տեսարանը, որը, ըստ նրա՝ չափազանց նատուրալիստական է:

Ուշագրավ է, որ Ճապոնիայում «Հարցազրույցն» առհասարակ չեն էլ ցուցադրելու: Sony-ն դրա վերաբերյալ կոնկրետ բացատրություն չի տվել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր լիներ, Վ. Գասպարյանը կկորցներ պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձվեր են շպրտել իրավապաշտպանների վրա’