Starship տիեզերանավի արձակման համար գործարար Իլոն Մասքի ընկերության մշակած կրող հրթիռը փորձարկման հենց սկզբում բռնկվել է մեկնարկի հրապարակում։
Super-Heavy կրող հրթիռի նախատիպի փորձարկումներն անցկացվել են երկուշաբթի օրը Թեքսասում։ Ուժեղ պայթյունը և դրան հետևած հրդեհի տեսագրությունը Twitter-ում հրապարակել է NASASpaceFlight.com կայքի գլխավոր խմբագիր Քրիս Բերջինը։
Մասքն արձագանքել է հրապարակմանը և նշել, որ ամեն ինչ «այնքան էլ վատ չի անցել», իսկ իր թիմը «գնահատում է կորուստները»։