Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը դուրս եկավ կայծակնային շախմատի Speed Chess Championship օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նորվեգացի գրոսմայստերը մեծ առավելությամբ հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն՝ 20,5:9,5:
Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն, որը 16,5:15,5 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։
Speed Chess Championship-ի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։