Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը դուրս եկավ կայծակնային շախմատի Speed Chess Championship օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նորվեգացի գրոսմայստերը 17,5:8,5 հաշվով պարտության մատնեց հնդիկ Վիդիտ Սանտոշ Գուջրատիին։
Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու եւ հնդիկ Էրջուն Էրիգայիսիի դիմակայության հաղթողը։
Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 14,5:13,5 հաշվով հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին եւ քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որը 21,5:8,5 հաշվով հաղթեց հնդիկ Դոմարաջու Գուկեշին։
Speed Chess Championship-ի մրցանակային հիմնադրամը150 հազար դոլար է։