‘Spiegel. Մերկելը չի բացառում Բրիտանիայի ելքը ԵՄ-ից’

865

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կգերադասի, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, քան փոխզիջման կգնա Եվրամիության ներսում աշխատուժի ազատ շուկայի հարցում, հաղորդել է գերմանական Spiegel ամսագիրը:

Պարբերականի տվյալներով՝ Մերկելը մտավախություն է հայտնել, որ Բրիտանիան ԵՄ-ի հետ հարաբերություններում մոտենում է մի կետի, որից այլևս ետդարձ չկա:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը չի մեկնաբանել այս լուրը:

Դևիդ Քեմերոնն ուզում է վերանայել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանները՝ մինչև դրա վերաբեյալ հանրաքվեի անցկացումը: Լոնդոնը դժգոհ է եվրոպական մյուս երկրներից աշխատանքային միգրանտների մեծ հոսքից և առաջարկում է քվոտաներ սահմանել ցածր որակավորում ունեցող միգրանտների նկատմամբ:

Ինչպես գրում է Spiegel-ը, Մերկելն առաջին անգամ է խոստովանել, որ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից հնարավոր է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը Ամուլսարի հա՞րցն են քննարկել’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիան ԱՄՆ-ին է հանձնել կիբեռհանցագործության մեջ կասկածվող անձին’