‘
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ի պաշտպան Ինյիգո Մարտինեսը համաձայնել է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport պարբերականը:
26-ամյա ֆուտբոլիտը տվել է իր համաձայնությունը՝ կարիերան «կապտանռնագույններ»-ի կազմում շարունակելու համար և այդ մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: Կատալոնացիները պատրաստ են վճարել պաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 32 մլն եվրո:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծում է, որ Մարտինեսը կարող է հանդես գալ ամենաբարձ մակարդակով: Սպասվում է, որ խաղացողը կկնքի 5 տարվա պայմանագիր:
‘