‘Sport. Ձմռանը «Մանչեստեր Յունայթեդը» 7 միլիոն € կառաջարկի Սերխի Ռոբերտոյի համար’

729

«Մանչեստեր Յունայթեդը», չնայած Ֆելաինիի ձեռքբերումին, շարունակում է փնտրել կիսապաշտպանության կենտրոնը ուժեղացնելու տարբերակներ : Ըստ կատալոնական Sport  օրաթերթի՝ ՄՅՈՒ-ի ղեկավարությունը, Տիագո Ալկանտարայի և Սեսկ Ֆաբրեգասի ձախողված տրանսֆերներից հետո, նորից փորձելու է գնել «Բարսելոնայի» խաղացողի: Այս անգամ մանչեստերցիները պատրաստ են 7 միլիոն € առաջարկել Սերխի Ռոբերտոյի համար, ով չնայած Տատա Մարտինոյի խոստումներին՝ խաղային ժամանակ տրամադրել նրան և Ջոնաթան դոս Սանտոսին, շարունակում է մնալ պահեստայինների նստարանին, իսկ հաճախ չի հայտնվում նույնիսկ Բարսայի հայտացուցակում:

Նախորդ հոդվածը‘Բաղդադում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է 25 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային լիագումար նստաշրջանը’