‘Sport.es. «Բարսելոնա»-ում կողմնորոշվել են, թե ովքեր կարող են փոխարինել Վալվերդեին’

957

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը շարունակում է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ ամռանը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն դիտարկում է «Բետիս»-ի գլխավոր մարզիչ Կիկե Ստյենի ու չինական «Չունցին Լիֆան»-ի մարզիչ Ժորդի Կրոյֆի տարբերակները:

Հարկ է նշել, որ «Բարսելոնա»-ն վաղուց առաջարկել է Վալվերդեին նոր պայմանագիր կնքել, սակայն վերջինս դեռ որոշում չի կայացրել:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է թույլ անձրև’
Հաջորդ հոդվածը‘Football Espana. «Բարսելոնա»-ն Մեսսիին փոխարինողի է գտել’