‘Sport.es. Իսպանիայում հանդես եկած ո՞ր բրազիլացի ֆուտբոլիստն է լավագույնը’

591

Իսպանական Sport.es-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել պարզելու համար, թե Իսպանիայում հանդես եկած ո՞ր բրազիլացուն են համարում լավագույնը։

Առաջինը տեղն ահռելի առավելությամբ գրավել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն, ով ստացել է 73 տոկոս ընթերցողների ձայները։

Հիշեցնենք , որ Ռոնալդինոյն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2003 թվականի և «կապտանռնագույնների» կազմում 5 տարի անցկացնելու ընթացքում երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։  

Հարցման արդյունքում երկրորդ տեղը գրավել է Ռոնալդոն, ով հանդես է եկել, ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Ֆենոմենին», ով ստացել էր 8 տոկոս ընթերցողների ձայները հետևում են Ռոմարիոն ու Նեյմարը (6–ական տոկոս), ինչպես նաև Ռիվալդոն (3 տոկոս)։  

Նախորդ հոդվածը‘Արիեն Ռոբեն. «Ես 31 տարեկան եմ, բայց մինչ հիմա նոր ու հետաքրքիր բաներ եմ իմանում Գվարդիոլայի մասին»’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել Պոլ Սմիթի հետ մենամարտին (լուսանկարներ)’