‘Sport.es. Պերեսը դժգոհ է Խամեսից և մտադիր է ամռանը վաճառել նրան’

977

Հաջորդ մրցաշրջանը «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է սկսել այլ ակումբում: «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է Խամեսից երկու պատճառով. 14 խաղում կոլումբացին խփել է ընդամենը 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում, ինչը, ըստ Պերեսի, չափազանց քիչ է, սրանից բացի` Ռոդրիգեսը աշխատավարձի բարձրացում է պահանջել:

Sport.es-ը նշում է, որ այդ պատճառով մադրիդցիների նախագահը դիտարկում է ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը:

Նշենք, որ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերի» խաղացողները հավելավճար չեն ստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ. «Սա է լինելու իմ ամենամեծ հաղթանակը» ‘