‘
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կփորձի համոզել իր խաղընկեր Նեյմարին չտեղափոխվել «ՊՍԺ»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում անցկացված հավաքների ժամանակ Սուարեսը հաճախ է զրուցել բրազիլացու հետ:
25-ամյա խաղացողի տեղափոխությունը «ՊՍԺ» գնալով ավելի հավանական է դառնում: Եթե ավելի վաղ կատալոնական ակումբը չէր անհանգստանում այս տեղափոխության վերաբերյալ լուրերի համար, ապա հիմա «Բարսելոնա»-ում մտահոգված են:
«Կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Նեյմարի հետ ու փորձել նրան համոզել չհեռանալ ակումբից: Ընդ որում՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը լռում է և չի մեկնաբանում իր տեղափոխության մասին լուրերը:
‘