‘Sport.es. Վիկտոր Վալդեսը կրկին հանդես կգա Անգլիայում ‘

1079

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ստանդարդ»-ում, ամռանը կլքի բելգիական թիմն ու կվերադառնա Անգլիայի Պրեմյեր լիգա՝ պնդում է «Sport.es»-ը:

Աղբյուրը գրում է, որ Վիկտոր Վալդեսը կրկին ցանկանում է հանդես գալ բարձրակարգ ակումբում և իր գործակալին խնդրել է նոր թիմ որոնել:

Նշվում է, որ Վալդեսը մտադիր է կարիերան շարունակել հենց Անգլիայում:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ իշխանությունները ժողովրդին կոչ են անում նախապատրաստվել սովի’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելի օդանավակայանի վերականգնման համար ամիսներ են հարկավոր’