Sport.es. Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» զանգերը

297

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերը։ Իսպանական ակումբը ցանկանում է վերադարձնել 35-ամյա արգենտինացուն, սակայն պարզվել է, որ նա բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի և ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մի քանի տարի է քննարկում են ունենում տեղափոխության վերաբերյալ, և ամեն անգամ այս տրանսֆերի հավանականությունը մեծանում է։

Խորխե և Խոսե Մաս եղբայրները, որոնք Դևիդ Բեքհեմի հետ «Ինտեր Մայամիի» համասեփականատերերն են, բանակցություններ են վարում Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըՊատրուշև․ ԱՄՆ-ի գործընկերությունը կիբեռանվտանգության հարցում սպառնում է ԱՊՀ-ին
Հաջորդ հոդվածը«Փյունիկը» պարտվեց «Բազելին» եւ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)