‘Sport.es. Չավին կարող է գլխավորել «Բետիս»-ը’

923

«Բարսելոնա»-ի լեգենդ Չավի Հերնանդեսը կարող է առաջիկայում գլխավորել «Բետիս»-ը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը մտադիր է հրավիրել 39-ամյա ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանի վերջում ցանկանում է ավարտել մարզական կարիերան և մարզիչ դառնալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու գլխավորած առաջին ակումբը կարող է լինել «Ալ Սադ»-ը, որի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. «Արսենալ»-ի ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից’