‘Sport Mediaset. Հայտնի է Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը’

935

Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը արդեն որոշել է մեկնարկային կազմը, որը խաղադաշտ կգա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում`  Հայաստանի հավաքականի հետ խաղում, տեղեկացնում է Sport Mediaset-ն:

Եվրոպայի գործող փոխչեմպիոնների մեկնարկային կազմը կունենա հետեւյալ տեսքը. Բուֆոն, Մաջո, Բոնուչի, Բարձալյի, Կրիշիտո, Դե Ռոսի, Պիրլո, Մարկիզիո, Մոնտոլիվո, Օսվալդո, Բալոտելի:

Իտալական լրատվամիջոցի տվյալներով, Չեզարե Պրանդելիի սաները կգործեն 4-3-1-2 մարտավարությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը կկայան հոկտեմբերի 12-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը չի ուզում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ. ՌԴ դեսպանն իր հայտարարությամբ ՀՀ իշխանություններին գնահատական է տվել ‘