‘Sportal.de. «Հայ կիսապաշտպանը դեռ իր լավագույն մրցաշրջանն չի անցկացնում, սակայն շարունակում է մնալ դորտմունդցիների առաջատար ֆուտբոլիստներից մեկը»’

1298

Գերմանական Sportal.de կայքն անդրադարձել է բրիտանական մամուլում դեկտեմբերի 8-ին տարածված տեղեկությանը, համաձայն որի Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

««Արսենալի» դիտակետում է հայտնվել ոչ միայն Մարկո Ռոյսը, այլև Հենրիխ Մխիթարյանը: Արսեն Վենգերի թիմը Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել հաջորդ մրցաշրջանի համար: Անգլիական մամուլի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության պատճառ կարող է դառնալ այն, որ «Բորուսիայի» համար շատ բարդ կլինի պայքարել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում տեղ գրավելու համար: 

Այս տրանսֆերի հնարավորությունն առավելագույնը 15 տոկոս է: Այո, հայ կիսապաշտպանը դեռ իր լավագույն մրցաշրջանն չի անցկացնում, սակայն շարունակում է մնալ դորտմունդցիների առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Բացի դրանից, «Արսենալն» ինքը չի ապահովել իր տեղը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում»,- գրում է կայքը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Դժվար է կանխատեսել հանդիպման ելքը նման մրցակցի հետ դիմակայությունում»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը €50 մլն վարկ է վերցնում՝ ֆինանսավորելու հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր’