‘Sportbox. Յուրա Մովսիսյանը լավ առաջարկի է սպասում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ’

655

Յուրա Մովսիսյանը լավ առաջարկ է սպասում Եվրոպայից, եւ որոշ տվյալներով, նա արդեն նախնական համաձայնություն է տվել գերմանական «Հանովերին»: Այս մասին գրում է sportbox-ը:

«Արտյոմ Ձյուբային կորցնելու պատճառով սթրեսային վիճակում գտնվող «Սպարտակի» տրամադրության տակ կմնան տարբեր ոճեր ունեցող երկու հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյանն ու երիտասարդ Դենիս Դավիդովը: Սակայն «Սպարտակի» համար դա քիչ է: Յուրա Մովսիսյանը հաճախ է վնասվածք ստանում, բացի այդ նա լավ առաջարկ է սպասում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- գրում է ռուսական կայքը:

Հիշեցնենք, որ Ձյուբան ամռանը կտեղափոխվի «Զենիթ»: Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի մի քանի ակումբներ:

Նախորդ հոդվածը‘Անկասկած, գումարը Եկեղեցունն էր, և ոչ թե անձամբ Կաթողիկոսինը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Բալայանին հատուցում են՝ «իրեն ճիշտ պահելու» համար. «Ժողովուրդ»’